Թոմաս Մյուլերը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը որոշում է կայացրել մյունխենյան ակումբում իր ապագայի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Bild-ը, 35-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է ամռանը, եթե ակումբը նրան նոր պայմանագիր առաջարկի։ Մյուլերը պատրաստ է աշխատավարձի կրճատման, քանի որ հասկանում է, որ հաջորդ մրցաշրջանում չի լինելու մյունխենցիների մեկնարկային կազմում։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։