Չավի Էրնանդեսը նշել է, թե որ դեպքում կգլխավորի «Յուվենտուսը»

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում իսպանացի մասնագետ Չավի Էրնանդեսին հրավիրելու հարցում, հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ծեր սինյորան» ծրագրում է փոխարինել Տիագու Մոտային ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Ակումբը դժգոհ է այս մարզչի գլխավորությամբ թիմի ցուցադրած արդյունքներից։

Միաժամանակ Չավին առաջ է քաշել հնարավոր համագործակցության առաջին պայմանը. Մասնագետը ցանկանում է, որ «Ծեր սինյորան» ձեռք բերի «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին։

Հիշեցնենք, որ Էրնանդեսը լքել է կատալոնական գրանդը նախորդ ամառ։ Այդ ժամանակվանից նա մնացել է առանց աշխատանքի։