Ֆաբիո Կապելոն կիսվել է Մադրիդի «Ռեալում» ֆրանսիացի աստղային հարձակվող Կիլիան Մբապպեի ադապտացիայի մասին իր կարծիքով։
«Կիլիանը հիանալի ֆուտբոլիստ է։ Նրանից մի քանի ամիս պահանջվեց՝ հասկանալու համար, թե ինչ ակումբ է «Ռեալը»։ Սկզբում շատերը նրան քննադատում էին, բայց հիմա Մբապպեի կողմից հիանալի ֆուտբոլ ենք տեսնում»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում AS-ը։
26-ամյա ֆրանսիացի հարձակվողը մադրիդյան գրանդի շարքերը համալրել է 2024 թվականի ամռանը։ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կիլիանը անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։