Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Մարսելոն կիսվել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի մասին իր կարծիքով։
«Լիոնել Մեսսին անհավանական խաղացող է. Ես նրան շատ բարձր եմ գնահատում։ Երբեմն ես նրան չէի նկատում խաղադաշտում, քանի որ նա շատ արագ էր: Մի անգամ ես փորձեցի հարվածել նրան, բայց չստացվեց: Նա շատ արագ ֆուտբոլիստ է»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում Barca Times-ը։
Մարսելոն երկար ժամանակ է հանդես է եկել Արքայական ակումբում։ Պաշտպանը «Ռեալում» հանդես է եկել 2007-ից 2022 թվականներին։ Նա մադրիդյան թիմի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի եւ Իսպանիայի առաջնության հաղթող։