Ալեխանդրո Գառնաչոն ներողություն է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներից

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն սոցիալական ցանցերում ներողություն է խնդրել «կարմիր սատանաների» երկրպագուներից՝ Անգլիայի գավաթից դուրս մնալու համար:

«Ներողություն, «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներ»,- գրել է արգենտինացի հարձակվողը։

Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Ռուբեն Ամորիմի թիմը սեփական դաշտում հանդիպեց «Ֆուլհեմին»: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում մանկունիացիները զիջեցին մրցակցին:

Գառնաչոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: