Բենյամին Շեշկոն կարող է տեղափոխվել լոնդոնյան թոփ ակումբ

«Լայպցիգի» կենտրոնական հարձակվող Բենյամին Շեշկոն կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Թոթենհեմում»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա հարձակվողի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Անգելոս Պոստեկօղլուն: Նշվում է, որ Շեշկոն ներկայումս հասանելի է 70 միլիոն եվրոյով, սակայն մրցաշրջանի ավարտից հետո գնման դրույթը կավելանա մինչև 80 միլիոն եվրո: Հարկ է նշել, որ ֆուտբոլիստին հետևևոմ է նաև «Արսենալը»:

Ընթացիկ մրցաշրջանում Շեշկոն բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 34 հանդիպման, դարձել 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ: