«Արսենալը» նոր տրանսֆերային թիրախ ունի

Ֆրանսիական «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգայի թոփ-ակումբ, հայտնում են բրիտանացի լրագրողները։

Կանադացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը», որը հարձակվողի խիստ կարիք ունի: «Զինագործները» շուտով առաջարկ կանեն Ջոնաթանին, ում պայմանագիրը «Լիլի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Ֆրանսիական Լիգա 1-ի ընթացիկ առաջնությունում Ջոնաթանը մասնակցել է 22 հանդիպման։ 25-ամյա հարձակվողը խփել է 13 գոլ (վեցը 11 մետրանոցներից) և կատարել երեք արդյունավետ փոխանցում։