«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Նաթան Ակեն վիրահատության է ենթարկվել այն բանից հետո, երբ Անգլիայի գավաթի «Պլիմութի» հետ խաղում վնասվածք էր ստացել: Հոլանդացին ոտքի կոտրվածք է ստացել:
«Այս մրցաշրջանը լի էր հիասթափություններով, բայց հիմա ես հաջող վիրահատություն եմ տարել: Արդեն մի քանի ամիս է, ինչ ոտքերի հետ կապված խնդիրներ ունեի, և այժմ լավատեսորեն եմ վերաբերվում ապագային», – Ակեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
30-ամյա ֆուտբոլիստի ապաքինման ժամկետների մասին դեռ ոչինչ չկա: Ընթացիկ մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը «Քաղաքայինների» կազմում 18 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: