Մյունխենի «Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանը կարող է հեռանալ այս ամառ: Մյունխենյան ակումբը մտադիր է բաժանվել խաղացողից, որպեսզի թեթեւացնի ֆինանսական ծախսերը, իսկ ինքը՝ ֆրանսիացին, նույնպես պատրաստ է թիմի փոփոխությանը։
Ըստ Bild-ի՝ «Բավարիան» 28-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է մոտ 35-45 միլիոն եվրո։ Նրա համար ետաքրքրություն են ցուցաբերել Լոնդոնի «Արսենալը» և Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները։
Ընթացիկ մրցաշրջանում Քինգսլի Կոմանը Վենսան Կոմպանիի թիմի կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
ՊՍԺ-ի սանի պայմանագիրը Բունդեսլիգայի գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: