«Լիլի» կիսապաշտպան Անխել Գոմեսը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիացին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսին:
Ըստ CaughtOffside-ի՝ «կարմիր սատանաները» ցանկանում են հետ բերել իրենց սանին: 24-ամյա խաղացողի համար պայքարում ներգրավված են նաև «Թոթենհեմը», «Բավարիան» և «Լայպցիգը»:
Անխել Գոմեսը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացավ 2020 թվականին՝ տեղափոխվելով «Լիլ»։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Լիլի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակողական ոճի կիսապաշտպանը չորս հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում։