Չավին կարող է գլխավորել իտալական գրանդը

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կարող է գլխավորել իտալական ակումբը։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ «Ծեր սինյորը» դժգոհ է Տիագու Մոտայի կատարած աշխատանքից և մտածում է նրան հեռացնելու մասին։

Չավին կարող է զբաղեցնել իտալացի մասնագետի տեղը մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը։

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝