«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը դեռ վստահում է թիմի վինգեր Անսու Ֆատիին։
22-ամյա ֆուտբոլիստը հունվարի սկզբից խաղադաշտ դուրս չի եկել վնասվածքների և հարձակման գծում մրցակցության պատճառով։ Չնայած հիասթափեցնող իրավիճակին, «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչը դեռ հույս ունի, որ Ֆատին կկարողանա թոփ մարզավիճակ ձեռք բերել և օգնել թիմին։ Այս մասին հայտնում է El Pais-ը։
Անսու Ֆատին ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է ութ հանդիպման՝ սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Իսպանացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։