Ռուբեն Ամորիմ․ «Մենք արդեն գիտեինք, որ այս մրցաշրջանն այսպիսին է լինելու»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է Անգլիայի գավաթի 1/8-րդ եզրափակիչ «Ֆուլհեմի» հետ խաղում իր թիմի խաղի մասին, որն ավարտվել է «կարմիր սատանաների» պարտությամբ 11 մետրանոց հարվածաշարում (1։1 11մ․ 3։4)։

«Կարծում եմ՝ մենք 35 րոպե լավ տիրում էինք գնդակին, վերահսկում էինք խաղը, իսկ մնացած ժամանակում փորձում էինք հնարավորություններ ստեղծել։ Երբեմն մենք չենք կարող 90 րոպե խաղալ նույն տեմպով, բայց ավելացնում ենք լավ խաղալու և գնդակին տիրապետելու ժամանակը։ Երբեմն դուք հաղթում եք։ Երբեմն զիջում եք։ Մենք արդեն գիտեինք, որ այս մրցաշրջանն այսպիսին է լինելու։

Օրվա վերջում ցանկացած թիմ կարող է հաղթել 11 մետրանոց հարվածաշարում, բայց այսօր մեր օրը չէր։ Երբեմն պարզապես մի փոքր հաջողություն է պետք հաջորդ քայլն անելու համար»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն Եվրոպա Լիգայի 1/8-րդ եզրափակչի՝ մարտի 6-ին «Ռեալ-Սոսյեդադի» դեմ։