Նեյմարը ծրագրում է տեսանելի ապագայում տեղափոխվել Իսպանիա

«Սանթոսի» հարձակվող Նեյմարը ծրագրում է տեսանելի ապագայում տեղափոխվել «Բարսելոնա»: 33-ամյա խաղացողն այս ձմռանը խզել է պայմանագիրը «Ալ-Հիլալի» հետ և վերադարձել իր առաջին ակումբ՝ «Սանթոս»:

Հեղինակավոր ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնի խոսքով՝ բրազիլացին իսկապես երազում է Իսպանիավերադառնալու մասին, և նրա շրջապատն արդեն քննարկումներ է անցկացնում կատալոնական գրանդի ներկայացուցիչների հետ։

Նեյմարի գլխավոր մոտիվացիան 2026 թվականի աշխարհի առաջնությունն է։ Մրցաշարից առաջ ֆուտբոլիստը ցանկանում է բարձր մակարդակում հաստատվել «կատալոնացիների» շարքերում։

Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-ից 2017 թվականներին, որից հետո 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է ՊՍԺ։