«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Պալմեյրասի» հետ։ Ինչպես հայտնի դարձավ քիչ առաջ, «կապտանռնագույնները» կարողացել են ժամկետից շուտ ետ վերադարձնել Վիտոր Ռոկեին վարձակալությունից։
Այս տեղեկությունը հաստատում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն. ըստ նրա՝ Ռոկեն արդեն հինգ տարվա պայմանագիր է կնքել «Պալմեյրասի» հետ։
20-ամյա ֆուտբոլիստի վաճառքից «Բարսելոնան» կվաստակի 25 միլիոն եվրո, կատալոնացիները կարող են ստանալ ևս 5 միլիոն բոնուսներ։
Հիշեցնենք, որ Վիտոր Ռոկեն Լա լիգայի հսկաների շարքերը համալրել է մեկ տարի առաջ։ Նա ձեռք է բերվել «Ատլետիկո Պարանաենսեից» 30 միլիոն եվրոյով։