Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կարող է չմասնակցել Լա Լիգայի «Բետիսի» դեմ առաջիկա հանդիպմանը։ «Լոս Բլանկոսի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ուրուգվայցուն հանգիստ է տվել նախորդ երկու հանդիպումներում։
Ինչպես հայտնում է Relevo-ն, կիսապաշտպանի վերադարձը շարք կարող է հետաձգվել՝ նա դեռ լավ մարզավիճակում չէ, ուստի մեծ է հավանականությունը, որ նա չի կարողանա մասնակցել «Բետիսի» հետ մարտի 1-ին կայանալիք խաղին։
Ֆուտբոլիստը հույս ունի լիովին պատրաստ լինել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ատլետիկոյի» դեմ առաջին հանդիպմանը, որը նախատեսված է մարտի 4-ին:
Ֆեդերիկո Վալվերդեն ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։