«Թոթենհեմը» պատրաստվում է փորձել իր շարքերը ներգրավել «Քրիսթալ Փելասի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էբերեչի Էզեին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Թոթենհեմը» անգլիացուն տեսնում է որպես Հյոն Մին Սոնին փոխարինող, ով կարող է հեռանալ ակումբից այս ամառ:
Ըստ GiveMeSport-ի, Էզեն«Թոթենհեմի» առաջնահերթ թիրախն է գալիք տրանսֆերային պատուհանի համար: Ինքը՝ ֆուտբոլիստը, պատրաստ է փոխել ակումբային գրանցումը։
Էբերեչի Էզեի արժեքը Transfermarkt պորտալի փորձագետները գնահատում են 55 միլիոն եվրո։