Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը կարծում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան դարձել է դժբախտ հանգամանքների զոհ:
Իսպանացի մարզիչը բազմիցս խոստովանել է, որ կցանկանար նոր հարձակվող տեսնել իր թիմում, սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանում «զինագործները» չկարողացան ամրապնդել կենտրոնական հարձակվողի դիրքը՝ չնայած Գաբրիել Ժեզուսի ծանր վնասվածքին։
«Արտետային կարելի է հասկանալ։ Նա հիմար չէ։ «Արսենալի» ներկայիս իրավիճակը կարող եք համեմատել «Մանչեսթեր Սիթիում» այն ժամանակ, երբ Միկելը Գվարդիոլայի օգնականն էր:
Նրանք երկար ժամանակ առանց հարձակվողի էին, բայց իրենց հնարավորությունը բաց չթողեցին, երբ լավ տարբերակ հայտնվեց։ Այո, մենք կարող ենք խոսել ժամանակավոր փոխարինողի մասին, բայց «Արսենալը» կենտրոնական հարձակվողի խիստ կարիք ունի»,- Օուենի խոսքերն է մեջբերում Arsenal News-ը։