«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն խոսել է մեկնարկային կազմում տեղ ունենալու համար մղվող պայքարի մասին:
Հունվարին ուրուգվայցին վերջապես ապաքինվեց վնասվածքից, որի պատճառով բաց թողեց մրցաշրջանի առաջին հատվածը, սակայն 25-ամյա խաղացողին դեռ չի հաջողվել մշտական տեղ գրավել մեկնարկային կազմում։
«Մի թիմ, որը ցանկանում է հաղթել, պետք է ունենա շատ լավ խաղացողներ, ոչ թե 11 հիմնական: Նայելով «Բարսելոնայի» պահեստայինների նստարանին, դուք կարող եք տեսնել շատ հիանալի խաղացողների:
Հասկանում եմ, որ կես տարի բաց եմ թողել։ Բայց մարզիչը շատ լավ գիտի, թե ինչ կարող եմ առաջարկել, երբ թոփ մարզավիճակում լինեմ»,- կենտրոնական պաշտպանի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը: