Վիրջիլ վան Դեյկ․ «Ես և Մոհամեդ Սալահը շատ ենք խոսում թիմի հետ այս ամենի մասին»

«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը խոսել է Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարի մասին։ Արնե Սլոտի թիմը 28 խաղից հետո վաստակած 67 միավորով վստահորեն գլխավորում է առաջնությունը՝ 13 միավորով գերազանցելով «Արսենալին»:

«Մենք ցանկանում ենք հաղթել Պրեմիեր լիգան, հնարավորինս շատ հաղթանակներ տանել մինչև մրցաշրջանի ավարտը։

Ես և Մոհամեդ Սալահը շատ ենք խոսում թիմի հետ այս ամենի մասին, և մեր գլխավոր նպատակը Պրեմիեր լիգայի տիտղոսը նվաճելն է և ամեն ինչ անել դրան հասնելու համար:

Քանի դեռ ամեն ինչ լավ է ընթանում, մենք պետք է շարունակենք նույն ոգով»,- հարցազրույցներից մեկում ասել է հոլանդացի կենտրոնական պաշտպանը։