Հարձակողական ոճի կիսապաշտպան Կլաուդիո Էչևերին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։
Էչևերին պայմանագիր էր կնքել 2024 թվականի հունվարին, սակայն վարձավճարով հանդես էր գալիս «Ռիվեր Փլեյթում» մինչև 2025 թվականի փետրվարը:
Տարեսկզբին 19-ամյա ֆուտբոլիստը Արգենտինայի Մինչև 20 տարեկանների հավաքականի հետ մասնակցել է Հարավային Ամերիկայի Մ20 առաջնությանը և հասել եզրափակիչ, իսկ կիսապաշտպանը 6 գոլով դարձել է մրցաշարի երկրորդ ադրյունք ունեցող ֆուտբոլիստը։
Էչևերիի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Կիսապաշտպանն արդեն այս մրցաշրջանում կկարողանա հանդես գալ անգլիական թիմի կազմում: