«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր, միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը ցանկանում է ակումբ բերել աստղային ֆուտբոլիստի: Ինչպես հաղորդում է CaughtOffside-ը, Ռեթքլիֆը ցանկանում է հարձակվող Հարի Քեյնին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով։
Հրապարակման մեջ ասվում է, որ Ջիմ Ռեթքլիֆը պատրաստ է անել հնարավորը Քեյնին Պրեմիեր լիգա վերադարձնելու համար։
Բայց հաջորդ ամառ նման տրանսֆեր իրականացնելը շատ դժվար կլինի, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆինանսական դժվարություններ է ապրում և դժվար թե դուրս գա եվրոպական մրցումներին։
Transfermarkt հեղինակավոր պորտալը 31-ամյա Հարի Քեյնին գնահատում է 90 միլիոն եվրո։