Բրազիլացի հարձակվող Նեյմարն այս ձմռանը հեռացավ «Ալ-Հիլալից» և վերադարձավ «Սանտոս»։ Այս ամենի հետ կապված սաուդյան ակումբի ղեկավարությունը սկսել են նոր աստղ փնտրել։
Ինչպես հայտնում է Todofichaes-ը, սաուդյան թիմը հետաքրքրված է Պորտուգալիայի և «Միլանի» եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով։
25-ամյա ֆուտբոլիստի պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո։
Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է 2028 թվականի ամռանը։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։