Ռաֆայել Լեաուն կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի

Բրազիլացի հարձակվող Նեյմարն այս ձմռանը հեռացավ «Ալ-Հիլալից» և վերադարձավ «Սանտոս»։ Այս ամենի հետ կապված սաուդյան ակումբի ղեկավարությունը սկսել են նոր աստղ փնտրել։

Ինչպես հայտնում է Todofichaes-ը, սաուդյան թիմը հետաքրքրված է Պորտուգալիայի և «Միլանի» եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով։

25-ամյա ֆուտբոլիստի պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո։

Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է 2028 թվականի ամռանը։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։