Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը համաձայնության է եկել իսպանական գրանդի հետ

Մադրիդի «Ռեալը» բանավոր համաձայնության է եկել «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ չորս տարվա պայմանագիր կնքելու շուրջ։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։

Աղբյուրի համաձայն, «Լոս Բլանկոները» ոչ միայն լավատես են անգլիացի ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, այլ նրանք այս գործարքը համարում են միանշանակ կատարված գործարք։

Ընդգծվում է, որ Ալեքսանդր-Առնոլդը մերժել է «Լիվերպուլի» բոլոր առաջարկները՝ երկարաձգելու պայմանագիրը, որն ավարտվում է հաջորդ ամառ։

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատել է 75 միլիոն եվրո։