«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը հայտնվել է եվրոպական երկու գրանդների ուշադրության կենտրոնում։ Խոսքը Մադրիդի «Ռեալի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի մասին է։
Սակայն, ինչպես սոցցանցերում հայտնել է ինսայդեր Ֆերան Մարտինեսը, ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը հասկացրել է, որ «Բարսելոնան» բաց չի թողնի իրենց աստղին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» մոտ է Յամալի հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելուն։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի կեսերը։ Կողմերի միջև գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2026 թվականին։
Այս մրցաշրջանում Յամալը մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։