Վիրջիլ վան Դեյկը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, ում պայմանագիրն ավարտվում է «Լիվերպուլի» հետ առաջիկա ամռանը, կարիերան Եվրոպայում շարունակելու երկու տարբերակ ունի։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ 33-ամյա կենտրոնական պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և Մյունխենի «Բավարիան»։ Երկու ակումբներն էլ հույս ունեն հոլանդացի աստղի հետ անվճար պայմանագիր կնքել, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի վերջին։

Այս մրցաշրջանում պաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 27 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։