Էնցո Մարեսկա. «Քոուլ Պալմերի խնդիրը հենց դա է»

«Չելսիի» մարզիչ Էնցո Մարեսկան պատասխանել է Քոուլ Պալմերի մարզավիճակի մասին հարցին։

«Չելսիի» կիսապաշտպանը ԱՊԼ-ում գոլ չի խփել հունվարի կեսերից:

«Դա ինձ չի անհանգստացնում: Ինձ միշտ անհանգստացնում են ընդհանուր արդյունքները, բայց ես չեմ անհանգստանում Քոուլի համար։

Քոուլի խնդիրն այն է, որ մենք ամեն ինչում հույս ենք դնում նրա վրա, և ես հենց սկզբից ասել եմ, որ պետք է հույսը դնել ամբողջ թիմի վրա։ Պալմերի խնդիրը հենց դա է», ասեմ է Էնցո Մարեսկան։