Նեյմարը նշել է, թե ով է իր կարծիքով ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը

«Սանթոս» վերադարձած բրազիլացի հարձակվող Նեյմարը նշել է, թե ով է իր կարծիքով ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը։

«Ես խաղացել եմ Մեսսիի հետ, ինձ համար նա է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը, նա իմ կուռքն է ֆուտբոլում։

Նրա հետ խաղալը ինձ ավելի ուժեղ դարձրեց և բարելավեց իմ հմտությունները խաղադաշտում, քանի որ ես շարունակեցի շատ բան սովորել նրանից»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։

Հիշեցնենք, որ Նեյմարն ու Մեսսին նախկինում միասին հանդես են եկել «Բարսելոնայում» և ՊՍԺ-ում։