Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Նա պատրաստ է 90 րոպե խաղալու»

«Բարսելոնայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Դանի Օլմոյի ֆիզիկական պատրաստվածության մասին։

«Կարծում եմ, որ Դանին պատրաստ է 90 րոպե խաղալու: Ամենակարևորն այն է, որ նա կարողանա խաղալ մեկնարկային կազմում: Մենք հետևում ենք նրա ֆիզիկական վիճակին, և դա շատ կարևոր է: Գոլը, որը նա խփեց «Լաս Պալմասի» դարպասին, շատ կարևոր էր մեզ համար», – ասել է գերմանացի մասնագետը։

«Բարսելոնան» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի «Ատլետիկոյի» դեմ գավաթային խաղում, փետրվարի 25-ին։