Հանս-Դիտեր Ֆլիկը` «Ատլետիկոյի» հետ առաջիկա հանդիպման մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է «Ատլետիկոյի» հետ առաջիկա հանդիպման մասին:
Թիմերը կհանդիպեն Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում։ Առաջին խաղը կկայանա փետրվարի 25-ին։

«Սա նոր խաղ է, մենք սկսում ենք զրոյից։ Նրանք հիանալի թիմ են, մեծ գումարներ են ներդրել, և դրա համար էլ հիանալի կազմ ունեն։ Նրանք ունեն լավագույն պաշտպանությունը, դժվար խաղ է լինելու։ Մենք ցանկանում ենք հաղթել, մնացածն ինձ համար նշանակություն չունի։

Մենք խաղում ենք տանը, այնպես որ, հուսով եմ, որ տանը կխաղանք լեփ-լեցուն մարզադաշտի դիմաց, քանի որ դա մեզ պետք է»,- ասել է Ֆլիկը: