«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է Լամին Յամալի առողջական վիճակի մասին հարցին։ Ավելի վաղ մամուլում լուրեր են հայտնվել, որ երիտասարդ տաղանդը բաց է թողել կատալոնական ակումբի մարզումը։
«Մենք պետք է սպասենք, բայց կարծում եմ՝ նա կկարողանա խաղալ։ Ես դրական տրամադրված եմ, բայց պետք է տեսնենք՝ ինչ կասեն բժիշկները», – ասել է Գերմանացին։