Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը բանակցություններ է վարում ակումբի ղեկավարության հետ նոր աշխատանքային պայմանագիր ստորագրելու շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը մոտ են համաձայնության։ Գործարքի մասին կարող է պաշտոնապես հայտարարվել մոտ ժամանակներս։ Կողմերի միջեւ աշխատանքային նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչեւ 2028 թվականը։ Ավելի վաղ մամուլը տեղեկություն էր տարածել, որ գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլը»:
Կիմմիխը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։