Ջան Պիերո Գասպերինիի և Ադեմոլա Լուկմանի հարաբերությունները լարված են

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ատալանտան» արտագնա խաղում 5:0 հաշվով հաղթել է «Էմպոլիին»: Հանդիպման վերջնամասում հյուրերի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին Ադեմոլա Լուկմանին փոխարինեց Խուան Կուադրադոյով։

Ադեմոլան չի սեղմել իր մարզչի ձեռքը խաղադաշտից հեռանալիս: Ավելի վաղ մասնագետը քննադատել էր ֆուտբոլիստին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում բելգիական «Բրյուգեի» հետ խաղում (1:3) չիրացրած 11 մետրանոցի համար: Այս մրցաշրջանում նիգերիացի ֆուտբոլիստը մասնակցել է 29 հանդիպման։ Ադեմոլան դարձել է 17 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։