Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագու Մոտան խոսել է Քենան Յիլդիզի խաղի մասին։ Երիտասարդ թֆուտբոլիստը «Կալյարիի» դեմ ամբողջական հանդիպում անցկացրեց ու օգնեց բյանկոներիներին երեք միավոր վաստակել:
««Յլդիզը» մեծ ներուժ ունի։ Նա կարող է խաղալ ինչպես եզրում, այնպես էլ կենտրոնում։ Աշխատելով ձախից՝ նա ունակ է ետևում թողնել մրցակցին, բայց պետք է ավելի հաճախ հայտնվի դարպասի առջև։
Նա պետք է ներխուժի տուգանային հրապարակ և փակի գրոհները: Նա ունի անհրաժեշտ որակներ և ֆիզիկական ուժ այստեղ խաղալու համար»,- ասել է Մոտան լրատվամիջոցների հետ խաղից հետո։