Պեպ Գվարդիոլա․ «Հիանալի էր, ինձ դուր եկավ այն, ինչ տեսա»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատել իր թիմի ցուցադրած խաղը «Լիվերպուլից» կրած 0-2 հաշվով պարտության ժամանակ։

«Լիվերպուլը» առաջին խաղակեսում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Իթիհադում» և ընդմիջումից հետո «քաղաքայիններին» թույլ չտվեցին վերադառնալ խաղ:

«Մենք պարտվեցինք, բայց դա իսկապես լավ խաղ էր: Ես ճանաչում եմ իմ թիմին, տեմպը, ռիթմը, ճնշումը, համախմբվածությունը:

Հիանալի էր, ինձ դուր եկավ այն, ինչ տեսա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։