Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգայի թոփ-ակումբ, հայտնում է Todofichajes պորտալը։
Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, 24-ամյա բրազիլացուն ձեռք բերելով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ «Զինագործները» պատրաստվում են փորձել ձեռք բերել հարձակվողին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Անգլիական թոփ-ակումբը պատրաստ է Ռոդրիգոյի գնման համար հատկացնել 85 մլն եվրո։ Իսպանական Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին անցկացրել է 22 հանդիպում։
Հարձակվողը դարձել է վեց գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա աշխատանքային պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: