«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ժերեմի Դոկուն «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո խոսել է լրագրողների հետ։ Քաղաքայիները սեփական մարզադաշտում 0։2 հաշվով պարտվեցին մերսիսայդցիներին։
«Այս խաղում մենք շատ հնարավորություններ ունեինք, բայց երկրորդ գոլից հետո մրցակիցը անհասանելի դարձավ։ Մեզ համար դժվար էր։ Այսպես ասած, ես չեմ կարծում, որ «Լիվերպուլը» մեզնից լավն էր»,- բելգիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «քաղաքայինների» մամուլի ծառայությունը։