«Նապոլիի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Միլանի» հարձակվող Նոա Օկաֆորի՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխելու մասին։
Նշվում է, որ վարձակալության պայմանագիրը ներառում է 24-ամյա շվեյցարացուն գնելու տարբերակ։
Transfermarkt-ը Օկաֆորի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «ռոսոներիների» կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։