«Նոան» 8:0 հաշվով հաղթել է «Ալ Մաշաֆին»

«Նոան» մարզավիճակ հավաքելու նպատակով ստուգողական հանդիպում է անցկացրել «Ալ Մաշաֆ» թիմի հետ։

Խաղը ավարտվել է 8։0 հաշվով՝ երևանյան թիմի հաղթանակով։

Ռուի Մոտայի թիմի կազմից դուբլի հեղինակ է դարձել Գրենիկ Պետրոսյանը, ևս մեկական անգամ աչքի են ընկել Զավեն Խուդավերդյանը, Գոնսալո Գրեգորիոն, Մաթեուս Այասը, Հելդեր Ֆերեյրան և Բրայան Մենդոզան։