«Նոան» մարզավիճակ հավաքելու նպատակով ստուգողական հանդիպում է անցկացրել «Ալ Մաշաֆ» թիմի հետ։
Խաղը ավարտվել է 8։0 հաշվով՝ երևանյան թիմի հաղթանակով։
Ռուի Մոտայի թիմի կազմից դուբլի հեղինակ է դարձել Գրենիկ Պետրոսյանը, ևս մեկական անգամ աչքի են ընկել Զավեն Խուդավերդյանը, Գոնսալո Գրեգորիոն, Մաթեուս Այասը, Հելդեր Ֆերեյրան և Բրայան Մենդոզան։