Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ պարտվեց «Քրիստալ Փելեսին» (0։2)։ Խաղից հետո «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ամփոփել է հանդիպումը։
«Արդյունքն իսկապես վատ է։ Մենք մի փոքր ավելի լավ խաղացինք, քան նախորդ խաղերում։ Մենք երկու գոլ բաց թողեցինք, որոնցից կարող էինք խուսափել, իսկ Լիսանդրո Մարտինեսի վնասվածքը հարված էր թիմին։
Երկրպագուների համար նորմալ է բացասական զգալը։ Նրանց համար ծանր մրցաշրջան է, բայց ֆուտբոլում ինչ-որ պահի ամեն ինչ կարող է փոխվել։ Կպատրաստվենք հաջորդ խաղին ու առաջ կգնանք։ Ամեն ինչ կլավանա»,- ասել է Ամորիմը Sky Sports-ին։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝