«Ալաշկերտը» նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել։
Երևանյան ակումբին է միացել Եվգենի Գուլեցկին։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պաշտպանը Հայաստան է տեղափոխվել Բելառուսի Պրեմիեր լիգան ներկայացնող «Վիտեբսկ» ակումբից։
Հաղորդվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը Հայաստանում հանդես կգա 94 համարի մարզաշապիկով։