«Նյուքասլի» աջ պաշտպան Կիրան Տրիպյեն հայտնվել է «Գալաթասարայի» տրանսֆերային տեսադաշտում:
34-ամյա խաղացողին ցանկանում է իր թիմում պահել Էդի Հաուին, «կաչաղակների» ղեկավարությունը նույնպես շահագրգռված չէ վաճառել, սակայն ստամբուլյան ակումբը դեռ քայլեր է կատարելու ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։
Լրագրող Ալեքս Կրուկի կարծիքով՝ «Գալաթասարայից» առաջարկը կարող է կատարվել մինչև փետրվարի 11-ը՝ Թուրքիայում տրանսֆերային պատուհանի փակման օրը:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կիրան Տրիպյեն «Նյուքասլի» կազմում անցկացրել է 14 հանդիպում։
Transfermarkt պորտալը փորձառու եզրային պաշտպանի արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։