Պեպ Գվարդիոլա․ «Ուստի մենք չենք կարող նման տրանսֆեր կատարել»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է տրանսֆերային շուկայում Ռոդրիին փոխարինող փնտրելու մասին:

Իսպանացի կիսապաշտպանը խաչաձև կապանների պատռվածքի պատճառով շարքից դուրս է եկել սեպտեմբերից: «Ոսկե գնդակի» դափնեկիրը չի կարողանա խաղադաշտ վերադառնալ մինչև մրցաշրջանի ավարտը։

«Կան խաղացողներ, ովքեր ի վիճակի են անել այս աշխատանքը, բայց ակումբները նրանց չեն վաճառում։ Ուստի մենք չենք կարող նման տրանսֆեր կատարել։

Մենք մտածեցինք այդ մասին, քանի որ Կովաչիչն ու Գյունդողանը պաշտպանական կիսապաշտպաններ չեն, թեև երկուսն էլ մեծ ջանքեր են գործադրում, ինչի համար ես անչափ շնորհակալ եմ»,- ասել է Գվարդիոլան «Արսենալի» դեմ կիրակի կայանալիք խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։