Սիմոնե Ինձագին` Հենրիխ Մխիթարյանի մասին

Իտալական «Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագին պատասխանել է ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին հարցին։

«Մխիթարյանը գերխելացի խաղացող է և միշտ թիմին ծառայելու պատրաստակամություն ունի։ Ես շատ ուրախ եմ նրան մարզելու համար։

Նա ինձ համար բացահայտում չէր, քանի որ դեռևս «Լացիոյում» աշխատելու տարիներին տեսել էի, թե որքան ուժեղ է նա «Ռոմայի» կազմում, հատկապես դերբիների ընթացքում։

Ես գիտեի, որ նա իսկապես ուժեղ խաղացող է, բայց երբ սկսեցի նրան մարզել, հասկացա, որ նա շատ-շատ ուժեղ է, սպասվածից ավելին», – ասել է «Ինտերի» մարզիչը։