Մադրիդի «Ռեալը» վնասվածքի պատճառով կրկին կորցրել է կենտրոնական պաշտպանին։ Այս անգամ շարքից դուրս է մնացել Անտոնիո Ռուդիգերը։
Շաբաթ օրը կայացած Լա Լիգայի «Էսպանյոլի» (1։0) դեմ խաղում 31-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 15-րդ րոպեին: Փորձառու գերմանացու տեղը զբաղեցրել է Ռաուլ Ասենսիոն։
«Ռուդիգերը մկանային վնասվածք է ստացել։
«Ես չեմ կարող այս հարցին հստակ պատասխանել, չգիտեմ, թե ինչպես է նա իրեն զգում»,- ասել է Անչելոտին իր հետխաղյա հարցազրույցում։