«Թոթենհեմի» վինգեր Միկի Մուրը եվրոգավաթների ռեկորդ է սահմանել անգլիացի ֆուտբոլիստների շրջանում:
Երիտասարդ ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել շվեդական «Էլֆսբորգի» դեմ Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի վերջին տուրի խաղում՝ սահմանելով 3:0 հաշիվը: Ըստ Opta-ի փորձագետների՝ Մուրը դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ անգլիացին, ով գոլ է խփել եվրոպական մրցաշարերում՝ 17 տարեկան 172 օրականում:
Նախորդ ռեկորդակիր Ջիմի Գրիվսը այս նվաճմանը հասել էր 17 տարեկան 245 օրականում՝ 1957 թվականին։ Միկի Մուրը «Թոթենհեմի» կազմում 15 խաղում խփել է մեկ գոլ և երկու գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում: Ծագող աստղի դեբյուտը կայացել է 2024 թվականի գարնանը։