«Մանչեսթեր Յունայթեդը» Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ երկարաձգեց Եվրոպայի լիգայի հաղթական շարքը: Ընդհանուր փուլի վերջին տուրում «կարմիր սատանաները» Դիոգո Դալոյի և Կոբի Մայնուի գոլերի շնորհիվ հաղթեցին ռումինական «Ստյաուային» (2:0):
Այսպիսով, թիմը հաղթել է Ամորիմի գլխավորությամբ եվրոպական ասպարեզում կայացած առաջին չորս հանդիպումներից չորսում։ Նախկինում, ակումբի պատմության մեջ, դա եղել է միայն մեկ անգամ՝ 1990/91 մրցաշրջանում, երբ մանկունիանցիները հաղթեցին իրենց մեկնարկային չորս եվրագավաթային խաղերում Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ:
Լեգենդար շոտլանդացու դեպքում դա Գավաթակիրների գավաթն էր՝ մրցաշար, որում ակումը, ի դ դարձավ մրցաշարի հաղթող: