«Միլանի» հարձակվող Նոա Օկաֆորը կարող է կարիերան շարունակել «Թոթենհեմում»։ Ռոսոներիները պատրաստ են բաժանվել մեկնարկային կազմում չընդգրկվող խաղացողից։
Շվեյցարացին մոտ էր վարձավճարով «Լայպցիգ» միանալուն, սակայն գործարքը չկայացավ այն բանից հետո, երբ հարձակվողը ձախողեց բուժզննումը:
Լրագրող Թոմ Ալնուտի խոսքով՝ վերջերս «Թոթենհեմը» հետաքրքրություն է հայտնել Օկաֆորի հետ պայմանագիր կնքելու հարցում, սակայն բանակցություններում առաջընթաց չի գրանցվել։
Նոա Օկաֆորին Transfermarkt-ի փորձագետները գնահատում են 15 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը «Միլանի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: